Հարց քաղաքացիներից` անձն ի՞նչ աշխատաժամանակով իրավունք ունի աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձն ի՞նչ աշխատաժամանակով իրավունք ունի աշխատել:

Անետա Միրզոյան (32 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքի նորմալ տեւողությունը շաբաթական 40 ժամ է (օրական առավելագույնը՝ 8 ժամ): Արտաժամյա աշխատաժամանակը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը եւ օրական 12 ժամը: Աշխատելը գիշերային ժամերին (22:00-ից մինչեւ 6:00) արգելվում է մինչեւ 18 տարեկան անձանց, եւ առկա են որոշակի արտոնություններ հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող մայրերի համար:
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 19,1 տոկոս, ՌԴ-ում այն կազմել է 5,9 տոկոս, ԵՄ-ում՝ 9,8 տոկոս, ԱՄՆ-ում՝ 5,5 տոկոս: Ի դեպ, ՀՀ-ում ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ 2015թ. առաջին եռամսյակում գործազուրկների թիվը 259,5 հազար մարդ (2014թ.-ի նույն շրջանի համեմատ՝ 2,2 տոկոս աճ):




Լրահոս