Բակո Սահակյանը և ՀՀ գլխավոր դատախազը քննարկել են փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:




Լրահոս