Պետդումայի խոսնակը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում 9-րդ լիագումար նիստի ժամանակ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ընտրել է ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Որոշումն ընդունվել է միաձայն:

Ավելի վաղ ՀԱՊԿ ԽՎ-ն խորհուրդ էր տվել Վոլոդինի թեկնածությունն այդ պաշտոնին: Վոլոդինի թեկնածությունն առաջարկվել էր Ղազախստանի Մաժիլիսի (ստորին պալատի) ղեկավար Նուրլան Նիգմատուլինի կողմից:




Լրահոս