Տիգրան Ուրիխանյանի կուսակցության շրջանակներում ես լուրջ գործունեություն չտեսա. Անի Զախարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոնկրետ ինձ առաջարկ է եղել «ՀՎԿ» կուսակցության կողմից, միանալու և իրենց հետ ընթանալու առաջ, և միևնույն ժամանակ վերջերս ձևավորված «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի հետ լուրջ համագործակցություն սկսելու և միասին ընթանալու խորհրդարանական ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Նրա խոսքով` շփումներ, հանդիպումներ են եղել. «Բայց պետք է փաստեմ, որ որքան էլ Տիրգրան Ուրիխանյանը առողջ քաղաքական գործիչ լինի, այդ կուսակցության շրջանականերում ես  լուրջ գործունեություն  չտեսա: Չտեսա այն լրջությունը, որը կարող է մեզ տանել դեպի արմատական փոփոխություններ»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս