ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության ատեստատը եւ հիմնական կրթության վկայականը վերականգնելու համար:
Սաթեն Մարգարյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունից ստացված միջնակարգ կրթության ատեստատը եւ հիմնական կրթության վկայականը վերականգնելու փաստաթղթերի ցանկը հետեւյալն է.
1. քաղվածք՝ շրջանավարտի ավարտած ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից՝ ավարտական փաստաթղթի կորստի վերաբերյալ,
2. գնահատականներով տեղեկանք՝ համապատասխան ուսումնական հաստատությունից,
3. միջնորդագիր՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների /Երեւանի քաղաքապետարանի/ կրթության վարչություններից եւ նախարարության ենթակայության պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4. անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների միջնակարգ ընդհանուր կրթության ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները ՀՀ պետական նմուշի հատուկ հաշվառման փաստաթղթեր են, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից: