Նորաթուխ շատ հանրապետականներ չգիտեն, թե ինչ ճակատագրի են իրենք արժանանալու. ՀՀԿ-ի անակնկալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ «պատմական» համագումարից առաջ իշխող կուսակցության վերնախավը փորձում է ինտրիգ պահել: Նորաթուխ շատ հանրապետականներ չգիտեն, թե ինչ ճակատագրի են իրենք արժանանալու ՀՀԿ-ում, իսկ նրանք էլ, ովքեր գիտեն ՀՀԿ-ում իրենց սպասվելիք դերի մասին, փորձում են զերծ մնալ բացահայտումներից` այդ կերպ համագումարը անակնկալներով հարուստ դարձնելու համար: Թեեւ այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը շատ հարցերի պատասխաններ կտա, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում հրապարակավ կորոշվի ՀՀԿ-ի հնաբնակների եւ նորգիրների ճակատագիրը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեցին, որ մտադիր են անդամակցել ՀՀԿ-ին: Իսկ ՊՆ Վիգեն Սարգսյանն արդեն ուղարկել է դիմումը:




Լրահոս