Վերցնում ենք պրոֆեսիոնալներին, մյուս օրը դարձնում հանրապետական, բռնանալու էլեմենտ է ձևավորվում. Թևան Պողոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն առայժմ չի կենտրոնանում 2017 թվականի ընտրությունների կամ հաջորդ խորհրդարանում կրկին լինելու գործընթացների վրա: ArmLur.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ առայժմ չի տեսնում այն քաղաքական ուժին, որի հետ կցանկանա մասնակցել ընտրություններին:

«Առայժմ ցանկություն չկա տեսնել ինձ նոր խորհրդարանում: Պետք է լինի ծրագիր, հասկանանք, թե որ թիմն է, որ ունակ է լինելու այդ ծրագրերով աշխատել: Ամեն ինչ առջևում է, հուսով եմ, որ հնարավոր կլինի լավ թիմեր ձևավորել և գնալ առաջ», – նշեց նա:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի և անկուսակցական նախարարների ՀՀԿ-ական դառնալուն, Պողոսյանը նշեց, որ դա արատավոր մշակույթի խնդիր է: «Ի վերջո Կարեն Կարապետյանը նույն ՀՀԿ-ի հետ համագործակցել էր նաև քաղաքապետ եղած ժամանակ: Ի վերջո մարդիկ պետք է դառնան կուսակցական, եթե կիսում են քաղաքական մոտեցնումների խնդիրները». – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս