«Ազատ դեմոկրատներ»-ը ընտրել է կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ. տեղի է ունեցել վարչության նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կուսակցության վարչությունն այսօր նաև ընտրել է կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ:
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս