Չնայած ընդունված է, որ շոու-բիզնեսի ներայացուցիչներն իրենց հեռու են պահում երկրում տիրող հասարակական -քաղաքական զարգացումներից, սակայն ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհի Ջուսը նշեց, որ ակտիվ հետևում էր, թե ապրիլյան պատերազմին և թե ՊՊԾ գնդի գրավմանը. «Ինձ թվում է, որ ուրիշ մարդիկ կան նրանց հետևում, որ այդ մարդկանց բրդեցին, որ իրենք գնան առաջ»:
ArmLur.am-ը Ջուսի հետ զրույցում հետաքրքրվեց նաև, թե ինչը նրան ստիպեց վերադառնալ հայրենիք և շարունակել այստեղ իր գործունեությունը ծավալել. «Հայաստանն ինձ համար խորը արմատներ ունի: Նա շատ տաք է ինձ համար և միշտ քաշում է: Ես այստեղ ինձ կոնֆորտ եմ զգում, և ես հասկանում եմ, որ երկիրն ինձ օգնում է: Մենք իրար շատ սազում ենք»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան