Արփինե Հովհաննիսյանը քաղհասարակության հետ քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները օրինագծի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս