Բելառուսը պատրաստ է օգնել ԼՂ կարգավորման հարցում. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ձեզ անկեղծ կասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ «խնդիրը կարող է լուծվել, բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ այդ հակամարտությանը խաղաղ լուծում տալու ճանապարհին: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենիքի հողում խաղաղությունը և հանգստությունը»,- ասել է Բելառուսի նախագահը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս