Մեդվեդևը՝ ՀՀԿ համագումարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել Երևանում ընթացող ՀՀԿ 16-­րդ համագումարի մասնակիցներին:

Ուղերձն ընթերցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գլխավոր խորհրդի քարտուղար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը:

«Մեր երկրներին կապում է բարեկամության և բարիդրացիական բազմադարյա կապերը: ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության պահից մեր կապերն ավելի ամուր են դարձել: Այսօր երկու երկրների ղեկավարությունները հատուկ ուշադրություն են հատկացնում եվրասիական տարածքում ինտեգրացիոն ծրագրերի խորացմանը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Համոզված եմ, որ մեր միջկուսակցական համագործակցությունը հաջողությամբ կզարգանա, իսկ ֆորումը նոր կարևոր փուլ կդառնա կուսակցության գործունեության մեջ, կնպաստի ակտուալ սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը, որոնք ծառացած են Հայաստանի առջև: Համագումարին բեղմնավոր աշխատանք եմ մաղթում և ամենայն բարիք եղբայրական Հայաստանին, իսկ նրա ժողովրդին՝ բարգավաճում»,-ասվում է Մեդվեդևի ուղերձում:




Լրահոս