Հարց քաղաքացիներից` եթե անձը որոշում է երեխա որդեգրել, ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որ նրան մերժեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը որոշում է երեխա որդեգրել, ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի տրվի բացասական եզրակացություն:

Ելենա Մկրտումյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երեխայի որդեգրման բացասական եզրակացությունը պայմանավորված է հետեւյալով.
1. եթե որդեգրել ցանկացող անձը չի վերացրել իր ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունները:
2. Եթե ստացվել է ինֆորմացիա, որը բացասական կերպով է բնութագրում որդեգրել ցանկացող անձին:
3. Երբ հիմք է հանդիսացել տվյալ անձի կենցաղային պայմանների ուսումնասիրության ակտը:
4. Որդեգրել ցանկացող անձի չհիմնավորված հայտարարության դեպքում:
5. Երբ օրենքով սահմանված կարգով արգելվում է երեխայի որդեգրումը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե որդեգրմանը խոչընդոտող պատճառներ չկան, եւ եթե դոսյեի փաստաթղթերում ներկայացված ինֆորմացիան ամբողջական է եւ անթերի, ապա համապատասխան մարմինը տալիս է դրական եզրակացություն, որը ուժի մեջ է 12 ամիս՝ եզրակացությունը տրամադրելու օրից սկսած:




Լրահոս