
Մյունխենի «Բավարիա»-ի ֆինանսական շրջանառությունը 2015/16թթ. մրցաշրջանում կազմել է 626,8 եվրո: Դա ռեկորդային ցուցանիշ է ակումբի 116-ամյա պատմության մեջ:
Նախորդ տարվա համեմատ՝ Գերմանիայի չեմպիոնի ֆինասնական շրջանառությունը աճել է 100 միլիոն եվրոյով: Հարկերի վճարումից հետո «Բավարիա»-ի շահույթը կազմել է 33 միլիոն եվրո, ինչը ևս ռեկորդ է թիմի համար: 24-րդ տարին անընդմեջ ակումբը տարին ավարտում է շահույթով: