Կնոջը ծեծի ենթարկած «Ջունգլին» դանակահարել են. նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը համացանցի իր էջում գրառել էր, որում ներկայացրել  էր, թե ինչպես է իր աչքի առաջ Գևորգ Սարգսյանը՝ հայտնի «Ջունգլ» անունով, Երևանի կենտրոնում` փողոցի երթևեկելի մասում ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնում կնոջ մարմնի տարբեր հատվածներին:

Երևանի Տերյան փողոցում կնոջը ծեծի ենթարկելուց հետո «Ջունգլ» մականվամբ Գևորգ Սարգսյանին անհայտ անձինք դանակահարել են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից  ArmLur.am-ը  տեղեկացավ, որ վերջինս կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել: Նրան տեղափոխել են ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն:




Լրահոս