
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել է բացահայտել իր բնակության վայրը, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:
Նշվում է, որ նա չի կարող նշել իր բնակության վայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Յանուկովիչը երդվել է դատարանում միայն ճշմարտությունն ասել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Մայդանի» գործով սկսվել է Յանուկովիչի հարցաքննությունը: