Ամփոփվել է թեժ գծով ստացված զանգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի նոյեմբերի 14-28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի թեժ գծով ստացվել է 12 հեռախոսազանգ: Քաղաքացիներին հետաքրքրել են այնպիսի հարցեր, որոնք վերաբերել են լիցենզիաներին` տրամադրման կարգ, կասեցում, պետտուրքի վճարում, հաշվեհամար և այլն:

Զանգերի զգալի մասը վերաբերել են պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրին: Քաղաքացիները հետաքրքրվել են ծրագրի շրջանակներում բնակարանների ձեռք բերման պայմանների, դիմումների ներկայացման ժամկետների, կանխավճարի չափի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 18-ին կայացած ՀՀ կառավարության նիստին գործադիրը հավանություն էր տվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ներկայացրած` պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի պայմանների և վաճառքի կարգի մասին որոշման նախագծին:

Բարձրացված հարցերի վերաբերյալ տրվել են սպառիչ պարզաբանումներ և համապատասխան խորհրդատվություն:




Լրահոս