Հարց քաղաքացիներից` քաղաքացին իրավունք ունի վերահսկելու` արդյո՞ք իր գործատուն իր հաշվին կատարում է նպատակային սոցիալական վճար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունե՞մ վերահսկելու՝ արդյո՞ք իմ գործատուն իմ հաշվին կատարում է նպատակային սոցիալական վճար: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող եմ հետեւել:

Լարիսա Հայրապետյան (37 տարեկան, լաբորանտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անձը կարող է դիմել գործատուին՝ պահանջելով համապատասխան տեղեկատվություն իր անունից կատարված նպատակային սոցիալական վճարների փոխանցումների մասին:
Գործատուից հավաստի տեղեկություններ չստանալու կամ կասկածներ ունենալու դեպքում անձը կարող է դիմել հարկային մարմին: Հարկային մարմինը վարում է անձանց եկամուտների, վճարված եկամտային հարկի եւ կուտակային վճարի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար հարկային մարմնում բացվում է անհատական հաշիվ, որտեղ գրանցվում է, թե որքան է կազմել տվյալ անձի եկամուտը՝ հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար՝ յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի եւ ինքնազբաղվածի համար՝ յուրաքանչյուր տարի), ինչքան են կազմել եկամտային հարկի եւ նպատակային սոցիալական վճարի գումարները, եւ որքան նպատակային սոցիալական վճար է կատարվել: Տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար:
Մասնակիցն իր կուտակած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ստանալ նաեւ հաշվի օպերատորների գրասենյակներից կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե գործատուն չի հանդիսանում հարկային գործակալ, ապա նպատակային սոցիալական վճարների հաշվարկի եւ փոխանցման պարտավորությունը կրում է մասնակիցը:




Լրահոս