ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ե՞րբ է ընդհատվում ուսանողի ուսումնառությունը: Ո՞ր դեպքերում է թույլատրվում ուսանողին հեռացնել:
Մարիաննա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.
1) ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,
2) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,
3) հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բուհից հեռացված (ազատված) արական սեռի ուսանողների վերաբերյալ հրամանները 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են համապատասխան զինկոմիսարիատներ: Նշենք նաեւ, որ բուհից հեռացման (ազատման) դեպքում ուսանողի դիմումի համաձայն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում նրան տրվում է հեռացման (ազատման) հրամանի պատճենը, ակադեմիական տեղեկանքը եւ միջնակարգ կրթության կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը: Ի դեպ, բուհի կողմից հաստատված ավարտական վկայականի պատճենը պահվում է ուսանողի գործում: