Շրջայց՝ կրթական շինօբյեկտներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը պատասխանատուների հետ շրջայց է կատարել պետբյուջեով իրականացվող երկու շինօբյեկտներում՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Երևանի պարարվեստի պետական քոլեջում:
Երևանի պարարվեստի պետական քոլեջում նրան ներկայացվել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են և վերջին հարդարման աշխատանքներն են իրականացնում: Կատարված աշխատանքների որակը գնահատվել է բավարար, արված որոշ դիտողությունների համատեքստում էլ խոստացվել է շտկումներ կատարել:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում շրջայցի ընթացքում արձանագրվել է, որ ընթացող վերակառուցման աշխատանքը, որի նպատակը՝ կրթական հաստատությունը դահլիճով ապահովելն էր, նույնպես ավարտին է մոտենում, մնացել են հարդարման, ձևավորման գործողությունները:
Աշխատանքները կավարտվեն տարեվերջին:




Լրահոս