Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ով հեռուստադիտողին ավելի շատ հայտնի է որպես «Ռուբիկոնի» հաղորդավարուհի, հիմա էլ զբաղվում է Երգի պետական թատրոնի ձայնասկավառակների պրոդյուսինգով: Փետրվարի 4-ին , ժամը 5-ին կկայանա Արթուր Գրիգորյանի հեղինակած երգերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կոչվում է` «Երկու տուն, մեկ անուն` հայրենիք»: Ձայնասկավառակում կան նոր երգեր, որոնք կատարում են Երգի թատրոնի մենակատարները, ինչպես նաեւ արդեն հայտնի երգիչներ` Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Հայկոն, Շուշան Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը… Շնորհանդեսի օրը կլինի նաեւ համերգային ծրագիր:
ՀԻՄԱ ԷԼ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ