Ադրբեջանը պատրաստ է գնել Հայաստան ռուսական գազ մատակարարող գազամուղի օպերատորի ակցիաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է գնել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» ակցիաները, եթե վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, փոխանցում է Trend-ը՝ հղում անելով SOCAR Georgia-ի աղբյուրին:

«Եթե վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, ապա այդ հարցը կքննարկվի»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանական նիստի ժամանակ ասել էր, որ  Վրաստանի կառավարությունը պատրաստ է վաճառել կորպորացիայի ակցիաների 25%-ը:

«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հյաստանին և Վրաստանին:




Լրահոս