Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից 2-ը կմասնակցի Բելգիայի Բրյուսել քաղաքում կայանալիք «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության ժամանակավոր խորհրդի 46-րդ նիստին, որի շրջանակում կքննարկվեն ավիացիայի ոլորտում գործառնական, ֆինանսական և ադմինիստրատիվ մի շարք կարևորագույն հարցեր:
2016 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության՝ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպությանն անդամակցության տասը տարին, ինչի առիթով դեկտեմբերի 1-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրված հանդիսավոր երեկո, որին կմասնակցեն նիստին հրավիրված բոլոր մասնակիցները:
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար