Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա. Հայկազ Բաղմանյանը՝ բանակից գողության մասին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը արդարացի է համարում բանակից գողացածներին պատասխանատվության ենթարկելը և նրանցից պահանջել որ գողացվածը վերադարձնեն բանակին: «Ճիշտ են ասում, եթե գողացել են՝ թող վերադարձնեն, եթե հարստություն ունեն՝ թող վերադարձնեն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասել է, որ ինքը չի որոշողը բանակից գողացողներ եղե՞լ են արդյոք այս տարիներին, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե պահանջում են իրեն պատասխանատվության կանչել, որ ի թիվս այլ գեներալների՝ հնչում է նաև իր անունը, քանի որ հսկայական ունեցվածք ունի, արձագանքել է. «Իմ անունը նոր չի հնչում, 94 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս