Երևում է` ամբողջ գիշեր աշխատել եք, հա՞. վարչապետը` ֆինանսների նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ներկայացնելուց հետո վարչապետը դիմեց նախարարին` նշելով. «Երևում է` ամբողջ գիշեր աշխատել եք հա, տռիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդն էլ միլիոնի»: Ի պատասխան նախարարը նշեց, թե շատ ուշ են տուն գնացել և աշխատել են:




Լրահոս