Ինչպես երեկ ArmLur.am-ը հայտնել էր, Արարատի մարզի Խաչփառ գյուղում բնակիչների մեծ մասը հավաքվել է գյուղի վարչական տարածքով հոսող Հրազդան գետի մոտ և պահանջում է, որպեսզի գետի հունը 180 աստիճան փոխած և մոտ 45 մետր խորությամբ ավերած ընկերությունների ներկայացուցիչները դադարեցնեն իրենց անօրենությունները:
Նշենք, որ երեկ խնդրի շուրջ Խաչփառ գյուղ պետք է այցելեր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:
ArmLur.am-ը Խաչփառի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանից տեղեկացավ, որ երեկ մարզպետն ամբողջ կազմով եկել տեսել է և հիմա բոլոր կազմակերպություններին հանձնարարություններ է տվել ուսումնասիրություններ կատարել իրավական դաշտում:
Լուսանկարը` shamshyan.com-ի: