Ռուբիկ Աբրահամյանի դրամական միջոցները տարեցտարի շարունակական ավելանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի դրամական միջոցները, ի տարբերություն իր ղեկավարած մարզի բնակչության, տարեցտարի շարունակական ավելանում են: Ըստ նրա հայտարարագրի՝ անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 10.4 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Մարզպետը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է մոտ 490 հազար դրամ: Աբրահամյանի տիկնոջ` Նաիրա Ներսիսյանի դրամական միջոցները 2015-ի տարեվերջին կազմել են 18 մլն դրամ, 16 հազար դոլար եւ 21 հազար եվրո:

Ի դեպ, թեեւ մարզպետի կինը տնային տնտեսուհի է, սակայն դա չի խանգարել 3.7 մլն դրամի «այլ եկամուտ» հայտարարագրել: Ի դեպ, օրերս մեզ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Ավշար գյուղի 9 երեխայի մայր Մարինե Սահակյանը դիմել էր մարզպետին էլեկտրաէներգիայի` ամիսներ շարունակ կուտակված 232 հազար դրամ պարտքը մարելու հարցում իրեն օգնել, բայց մարզպետը չէր օգնել: Ի դեպ, Մարինե Սահակյանի որդիներից մեկը ժամկետային զինծառայող է:




Լրահոս