Որ կուսակցությունների համագումարներն են նախատեսված անցկացնել դեկտեմբերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ.-ի դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին «Դաբլթրի բայ հիլթն Երևան սիթի սենթր» հյուրանոցի դահլիճում տեղի է ունենալու «Արդարություն և բարգավաճում» կուսակցության հիմնադիր համագումարը:

Նշվում է, որ «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը ստեղծվել է ՀՀ զարգացման ու բարգավաճման գործում մասնակցություն ունենալու, պետության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու նպատակով:

Գրված է նաև, որ կուսակցության գործունեության նպատակը և խնդիրն է ՀՀ քաղաքական դաշտի բոլոր արդար ու ժողովրդական ուժերի միավորմամբ` հզոր պոտենցիալ ունեցող ուժի և ընտրությունների միջոցով նոր որակի իշխանության ձևավորումը:

Բացի այս կուսակցության համագումարից, դեկտեմբերին նախատեսված է նաև «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1. կուսակցության ծրագրի փոփոխություն

2. կուսակցության կանոնադրության փոփոխություն

3. ընտրություններ

4. համագումարի բանաձևի ընդունում

5. այլ հարցեր

Հավելենք, որ այս կուսակցության հիմնադիրը ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն է:




Լրահոս