Գեղեցիկ ներքնազգեստով կինն անզուգական տեսք ունի և խելքահան է անում տղամարդկանց: Սակայն մենք հաճախ ուշադրություն ենք դարձնում երևացող հագուստին և մոռանում ներքնազգեստի մասին: Սա շատ մեծ սխալ է: Այդպիսի հաշվարկը կարող է փչացնել քո ողջ կերպարը և բացասական դարձնել մարդկանց կարծիքը քո մասին:
Ներկայացնում ենք ներքնազգեստի ընտրության ամենատարածված սխալները և դրանցից խուսափելու տարբերակները:
Խուսափեք շատ կիպ կիսավարտիքից: Ներքնազգեստի ընտրության հարցում ամենակարևորը չափսն է:
Մի ընտրեք այնպիսի կրծկալ, որը ձեր կրծքերը բարձրացնում է շատ վեր: Այն շատ հաճախ վանող տեսքի պատճառ է դառնում:
Մեծ սխալ է նաև թափանցիկ սպիտակ տաբատի կամ կիսաշրջազգեստի տակից սպիտակ անդրավարտիք հագնելը:
Թափանցիկ հագուստի տակից մի կրեք այնպիսի կրծկալ, որն էականորեն տարբերվում է գույնով:
Սխալների թագուհին բաց մեջքն է, որտեղ երևում է կրծկալը: Եթե դուք ունեք փոքր կուրծք, ապա կարող եք ընդհանրապես կրծկալ չկրել: