
UFC չեմպիոնի տիտղոսի գլխավոր թեկնածու կիսածանր քաշային կարգի Էնթոնի Ջոնսոնը (22-5) պատմել է այն մասին, թե ինչու է հրաժարվել ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար Գեղարդ Մուսասիի (41-6-2) հետ մարտից:
«Գեղարդի հետ մարտը լավը կլիներ, սակայն դա ինձ ոչինչ չէր տա: Եթե ես հաղթեի Մուսասիին, դա ոչինչ չէր նշանակի: Սակայն եթե ես պարտվեի, ապա ստիպված կլինեի զրոյից սկսել ամեն ինչ: Դա շատ ռիսկային կլիներ»,-ասել է նա: