Հ2 հեռուստաընկերությունում աշխատավարձ չեն տալիս. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկրում տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ վատանում է նաեւ լրատվամիջոցների, անգամ բավականին պաշտպանվածների ֆինանսական վիճակը։ Լավատեղյակ աղբյուրից տեղեկացանք, որ Հ2 հեռուստաընկերությունում մոտ 2 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, վճարելիս էլ մի քանի մասով են տալիս: Աշխատակիցներից տեղեկացանք, որ եթե նախորդ տարիներին իրենց աշխատավարձը համարվում էր բարձր եւ ժամանակին վճարվում էր, ապա այժմ խնդիրը գնալով բարդանում է:

Հիշեցնենք, որ Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի՝ կապված ենթաստամոքսային գեղձի հետ: Մեկ շաբաթ շարունակ նա գտնվել է հիվանդանոցում, ապա տեղափոխել են Գերմանիա, որտեղ շարունակում է բուժումը: Հ2-ից տեղեկացանք նաեւ, որ այս օրերին Մայրապետյանի ունեցվածքը, ընկերություններն անվանափոխում են որդու անունով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս