Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Արթիկի, Վայքի, Ջերմուկի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Գորիսի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ- Ճամբարակ հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս