Ռուսաստանում անօդաչու հետախույզ ուղղաթիռ են ստեղծում ՌԴ ռազմածովային ավիացիայի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռուսական պաշտպանական արդյունաբերական համակարգի աղբյուրին:
«Անօդաչու ավիացիոն համակարգը, որը նախատեսված է հետախուզության համար, ստեղծվում է Ռուսաստանի ռազմածովային ավիացիայի շահերի համար»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս մասնագետները փորձարկման են պատրաստել ռադիոէլեկտրոնային ճնշման նոր ուղղաթիռային համակարգը: