ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին պատկանող «Ախթամար» ՓԲԸ-ն կրկին հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2009 թվականին ընկերության անունով Հայաստան է ներմուծվել ճոպանուղու մասեր, որոնք սահմանված ժամկետում են վերաարտահանվել եւ արդյունքում խախտվել է հետադարձ վերաարտահանման պարտավորությունը:
Պետական եկամուտների կոմիտեն որոշել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը տուգանել է մեկ միլիոն դրամով: Ուշագրավն այն է, որ ներմուծումը եղել է 2009թ., սակայն ՊԵԿ այս տուգանքի որոշումը կայացվել է 2016թ. նոյեմբերի 30-ին: