Forbes-ը հրապարակել է «բոլոր ժամանակների ամենաթանկարժեք նվերների» տասնյակը. ցուցակում են ռուս միլիարդատերերի նվերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամերիկյան ամսագիրը հրապարակել է «բոլոր ժամանակների ամենաթանկարժեք նվերների» տասնյակը, գրում է Lenta.ru-ն:

Առաջին տեղն է զբաղեցրել «Կոխինուր» ադամանդը, որը թագուհի Վիկտորիային է փոխանցել Սիկխերի պետության վերջին թագավոր Դալիպ Սինգխը: Այն կշռում է 105,6 կարատ, գինը հայտնի չէ:

Երկրորդ տեղում «նվերն» է Ֆրանսիայից, որը 20 միլիարդ դոլար է ներդրել (այսօրվա հաշվարկներով) ԱՄՆ-ի անկախության համար (1775-1783) պատերազմի մեջ: «Օգնությունը, որը ցուցաբերվեց ամերիկյան ժողովրդին, որպեսզի նա ազատվի բրիտանական իշխանությունից, կարելի է ասել, մեծ գումարներ պահանջվեց Լյուդովիկ XV-ից, ինչպես նաև նա զրկվեց թագից…և գլխից»,-գրում է հեղինակը:

Երրորդ տեղում է Cartier-ի մարգարտե վզնոցը, որը նյույորքցի բանկիր Մորտոն Պլանտը նվիրել է իր երիտասարդ կնոջը: 1917թ. նա իր 6-հարկանի առանձնատունը փոխարինեց այդ թանկարժեք նվերի հետո, որն այդ ժամանակ արժեր 1 միլիոն դոլար (այժմ այն հավասար կլիներ 20 միլիոն դոլարի): Պլանտի կնոջ մահից հետո այն 1956թ. վաճառվեց ընդամենը 150 հազար դոլարով:

Ցուցակում են հայտնվել նաև ռուս միլիարդատերերի նվերները: Հեղինակի ուշադրությունն է գրավել օլիգարխ Ռոման Աբրամովիչը, ով իր կնոջը՝ Դարիա Ժուկովային, 100 միլիոն դոլար արժողությամբ արվեստի գործեր է նվիրել: Խոսքը, մասնավորապես, շվեյցարացի Ալբերտո Ջակոմետիի և ամերիկացի նկարիչ Իլյա Կաբակովի (յուրաքանչյուրը կազմում է 30-60 մլն դոլար), ինչպես նաև բրիտանացի նկարիչներ Ֆրենսիս Բեկոնի և Լյուսեն Ֆրեյդի գործերի մասին է: Աբրամովիչի նվերները հայտնվել են տասնյակի 5-րդ տեղում:

Ցուցակում է նաև ռուս գործարար Միխայիլ Գուցերիևի նվերը: Նա որդու հարսանիքի համար մեկ միլիարդ դոլար է ծախսել: Հարսնացուն կրում էր Էլի Սաաբ դիզայների զգեստը, որն արժե մեկ միլիոն դոլար: Երիտասարդ զույգի համար ելույթ ունեցան համաշխարհային աստղեր Ջենիֆեր Լոպեսը, Սթինգն ու Էնրիկե Իգլեսիասը:




Լրահոս