ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որին ներկա էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ:
ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։ Քննարկվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։
Առաջնային հարցը եղել է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Նիստի ավարտին բազմաթիվ մարդկանց հետ միասին ԲՀԿ-ականները շարժվել են դեպի Գագիկ Ծառուկյանի առանձնատուն՝ նրան փոխանցելու մարդկանց պահանջը:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի բացառիկ տեսանյութում: