2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08:25-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին հեռախոսազանգ է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ մեքենա է այրվում և ներսում մարդ կա:
Քննչական-օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 03-ին` ժամը 08-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի բնակչուհի, 1990 թվականի ծնված Ա.Աղաբեկյանն իր «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է աշխատանքի։ Շնող-Թողուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 7 մետր գլորվել ճանապարհի ոչ երթևեկելի մասում գտնվող այգին, հարվածել ծառին, այրվել, որի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ այրվել ու մահացել է:
Ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննությամբ «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դին` կիսաայրված վիճակում:
Կատարվել են նաև տրանսպորտային միջոցի, դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լոռում մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին