Մարզական միջոցառում պաշտպանության նախարարությունում` նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անցկացվել է մարզական մրցաշար։ Պաշտպանության նախարարության և «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված մրցաշարի ընթացքում զինվորական հաշմանդամները մրցել են շախմատի, շաշկիի, բասկետբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում: Մրցաշարի նպատակն էր սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծման և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման խթանումը:

Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սերժ Առուշանյանն ընդգծել են, որ Արցախյան ազատամարտի տարիներին և զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրները մշտապես զինված ուժերի ղեկավարության ուշադրության կենտրոնում են, ինչի վկայությունը շուրջ երեք հարյուր հաշմանդամներն են, որոնք այսօր ծառայում են զինված ուժերին։

Մրցաշարը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ, որի ընթացքում խրախուսվել են տարբեր մրցաձևերում հաղթող ճանաչված և մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամները:




Լրահոս