Օրվա ֆիլմը՝ «Երկրաշարժ / Землетрясение». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ (6,8 մագնիտուտ ուժգնությամբ), որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել է հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց ապաստարանի:

kinopoisk.ru

Բնության աղետի ֆոնի վրա առանձնանում է երկու հերոսների, 45-ամյա Կոնստանտին Բերեժնովի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի, պատմությունը: Ճակատագիրը առաջին անգամ չէ որ նրանց ծանր հարված է հասցնում, շատ տարիներ առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել են Ռոբերտի ծնողները:

Կոնստանինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ: Տարօրինակ զուգադիպությունից հետո Բերեժնովը վերադառնում է իր ընտանիք հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում էին կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, ով այդպես էլ չներեց նրան իր ծնողների մահվան համար: Ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միմյանց միանգամից չեն ճանաչում:

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

Անվանումը՝ «Երկրաշարժ»

Արտադրված է`Հայաստան, Ռուսաստան

Ժանրը`դրամա

Ռեժիսոր`Սարիկ Անդրեասյան

Գլխավոր դերերում`Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան, Դանիիլ Իզոտով, Միքայել Ջանիբեկյան, Սոս Ջանիբեկյան, Արսեն Գրիգորյան

Թրեյլեր`

https://www.youtube.com/watch?v=Ob7_E_yisIE

Ֆիլմը` HD որակով




Լրահոս