Կուբայում կարգելեն Ֆիդել Կաստրոյի հուշարձաններ տեղադրելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուբայի իշխանությունները մտադիր են արգելել երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված հուշարձանների կառուցումը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:

Կուբայի Պետխորհրդի ու Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոի խոսքերով՝ Ֆիդել Կաստրոն չի ցանկացել, որ իր անձը դարձնեն պաշտամունք։

Այդպիսով, Կուբայի կառավարությունը հուշարձաններ կառուցելուց բացի, արգելելու է կուբայական հեղափոխության անունով փողոցներ, շինություններ, պարկեր ու հասարակական վայրեր անվանափոխելը։

Ֆիդել Կաստրոն նոյեմբերի 25-ին մահացել է 90 տարեկանում։ Կուբայում հայտարարվել է իննօրյա սուգ։ Ֆիդել Կաստրոյին դիակիզել են։ Հրաժեշտի պաշտոնական արարողությունն անցկացվելու է այսօր։




Լրահոս