
Այսօր ՀԱՀ առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելայի մահվան օրն է:
2004 թվականից սկսած Երիտասարդության Դելֆիյան դեսպան (անգլ.՝ Delphic Ambassador for Youth) և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով (կոսա ժողովրդի տոհմական անուններից մեկն էր)։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության ակզբում՝ 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։