Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակաբաշխության հավակնորդների ցանկում:
Ֆիլմը ներկայացվել է որպես հայ-ռուսական կինոարտադրանք:
Ցուցակը կազմված է 42 ֆիլմից, որոնք շանսեր ունեն մրցել «Ոսկե գլոբուս»-ի համար: Ցուցակը հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
Դեկտեմբերի 12-ին կհրապարակվի մրցանակաբաշխության շորթ լիստը: