Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սու-33 կործանիչը վթարի է ենթարկվել՝ վայրէջք կատարելով «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա, փոխանցում է Life.ru-ն:
ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը դուրս է եկել տախտակամածի սահմաններից մալուխի խափանման պատճառով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կործանիչը մարտական խնդիր էր իրականացնում Սիրիայի երկնքում:
Հաղորդվում է նաև, որ օդաչուն հասցրել է կատապուլտացվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: