Armenian text to speach

Վայոց Ձորում բժիշկները հաշվի չառնելով հիվանդի ալերգիկ լինելը ներարկում են կատարել. նա մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն ստանալուց հետո հիվանդի մահանալու դեպքի առթիվ։
2016թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ.Գրիգորյանին։

Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ Գ.Գրիգորյանի մահվան պատճառը պարզելու համար։

Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում տուժողի ընտանիքի անդամները, շտապօգնության աշխատակիցներկ՝ բժիշկն ու բուժքույրը։

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս