ՀՀ ԶՈւ սպա Գրիգոր Ներսեսյանը 2004 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ավարտել, ապա շարունակել ծառայությունը որպես սպա: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե ապրիլյան դեպքերից հետ այժմ զինվորնեն ավելի են տրամադրված, որ հակառակորդին ոչ մի վայրկյան շանս չընձեռեն:
«Այժմ ավելի են տրամադրված, որ հակառակորդին ոչ մի վայրկյան շանս չընձեռեն՝ հակառակորդին չուրախացնելու համար: Բոլոր դեպքերում պատրաստ են, տրամադրված են փոխհատուցելու մեր կորուստների համար առավելագույնը, մեր զոհերի համար կրկնակի, եռակի», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան