Ով է գյուղատնտեսության նախարարի նոր տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հրամանով Աշոտ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: Ներկայացնում ենք նրա կենսագրական տվյալները:

Կրթություն՝

1990-1995թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ /գիտնական ագրոնոմ որակավորմամբ, գերազանցության դիպլոմ/, Երևան

Աշխատանքային գործունեություն՝

1989-1990թթ.-Շիրակի մարզի Սարատակի Ա. Միկոյանի անվան կոլտնտեսություն, բանվոր,
1995-1996թթ.- Ամերիկյան Հայկական համագումարի «Ծառատունկ» ծրագրի խորհրդատու-մասնագետ,
1996թ. (փետրվար-մայիս)- TACIS-ի ACBA ծրագրում, բանկային գործակալ,
1996թ. (մայիս-հուլիս)- «Գյուղացիական փոխօգնության բանկ», բանկային գործակալ,
1998 -1999թթ.-«Շիրակինվեստբանկ» ՍՊԸ, միջոցների կառավարման բաժնի ծրագրային վարկերի խմբի ավագ մասնագետ,
1999 -2002թթ.-ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյումրու Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, դասախոս, /գյուղացիական տնտեսության կազմակերպում և կառավարում/,
2001–2002թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի գլխավոր մասնագետ, այնուհետև տեխնիկական մշակաբույսերի բաժնի պետ,
2002թ. (ապրիլ-դեկտեմբեր)-«Մաքս գրուպ կոնցեռն», գյուղատնտեսական բաժնի գլխավոր գյուղատնտես, այնուհետև արտադրության կառավարման բլոկի գլխավոր գյուղատնտես,
1998-2003թթ.- Գյումրու «Պրոգրես» համալսարան, դասախոս /ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների կազմակերպում և կառավարում/,
2003 -2007թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ,
2007 -2014թթ.- «ՍարՀայ» ՍՊԸ տնօրեն,
2015 -2016թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ,
2016 թվականից առ այսօր-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ՝

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում, պահեստազորի սպա է: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության I-ին դասի խորհրդականի դասային աստիճան: 2005 թվականից զբաղվել Է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի ղռ-քարքարոտ հողերի իրացման, մելիորացիայի և դրանցում նոր տեխնոլոգիայով այգիների /խաղող և պտղատու ծառեր/ հիմնադրման և մշակման աշխատանքներով:
2009 թվականից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողագործության և գինեգործության գիտական կենտրոնի գիտնականների հետ համատեղ զբաղվել է խաղողի քիշմիշային նոր սորտի ստեղծման և կոլեկցիոն սորտերի պահպանման աշխատանքներով:

Կուսակցական պատկանելություն՝

Անկուսակցական

Անձնական տվյալներ՝

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր




Լրահոս