Բանտապետի սենյակում Սերժ Սարգսյանի նկարի փոխարեն եղել է հորեղբորորդո՞ւ նկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանը զավեշտալի պատմության կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից 2015-ի մարտին «Սեւան» ՔԿՀ տեղափոխվելու պատճառն այն է եղել, որ Ա. Խաչատրյանի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարը բացակայել է: Փոխարենը բանտապետի սենյակում եղել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի լուսանկարը, որը նրա հորեղբորորդին է:

Պարզվում է, որ դատապարտյալներից մեկը պետի աշխատասենյակ մտնելու ժամանակ հաջողացրել է գաղտնի լուսանկարել Գագիկ Խաչատրյանի` պատից կախված նկարը: Չգիտես ինչպես, այն հայտնվել է ՔԿ վարչության ղեկավարության ձեռքում, եւ Արամ Խաչատրյանին ագամ տույժի ենթարկելու շուրջ քննարկումներ են իրականացվել:

Սակայն ամեն բան ավելի քան մեղմ ավարտ է ունեցել: Նա փոխադրման կարգով «Սեւան» ՔԿՀ-ի պետի պաշտոնում է նշանակվել:

Լուրերի շուրջ Ա. Խաչատրյանից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:

Տաթև Հարությունյան




Լրահոս