
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցը` հայ-գերմանական համագործակցության էպիկենտրոնում։
Գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։
Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։