«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկնել են Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները այսօր առավոտյան մեկնել են Ուկրաինա` «Զարյայի» հետ խաղ անցկացնելու նպատակով:

Անգլիական ակումբի կազմում հանդիպմանը հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, փոխանցում է ակումբի կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Ֆոնսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Էրիկ Բայլի, Մարկուս Ռոխո, Դեյլի Բլինդ, Էշլի Յանգ, Մարուան Ֆելաինի, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Անտոնի Մարտիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի, Զլատան Իբրահիմովիչ:

«Զարյա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա դեկտեմբերի 8-ին Օդեսայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: Հաղթանակի դեպքում Ժոզե Մոուրինյոյի թիմը կնվաճի փլեյ-օֆֆի ուղեգիր:

 




Լրահոս