Կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով ուսումնասիրվում է դեղերի շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը կանխելու նպատակով դեղերի շուկան ուսումնասիրելու և դրանց հիման վրա իրավական կարգավորումներ իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը հարուցել է վարչական վարույթներ` պարզելու«Դեղերիմասին» ՀՀ օրենքի 9-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների և դրանց առնչվող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման հարցը։

Վերջին երեք օրվա ընթացքում իրականացրած զննությունների արդյունքում աշխատանքային խմբերը դեղատնային կրպակներում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցված, օրինականներմուծվածլինելու և շրջանառվելու տեսանկյունից կասկածհարուցող 100 անվանում դեղեր, ինչպես նաև 17 անվանում ժամկետանց դեղեր:

Գրանցման տեսանկյունից կասկած հարուցող դեղերն ուղարկվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»՝ փորձագիտական եզրակացություն ստանալու և վարչարարությամբ նախատեսված հետագա քայլերը նախանշելու նպատակով:




Լրահոս